Պիկե. Սուարե՛ս, մի՛ կծիր ինձ

«Բարսելոնայի» պաշտպան Պիկեն պատմել է Լուիս Սուարեսի պահվածքի շուրջ թիմի ներսում արվող կատակների մասին:

-Մարզումների ժամանակ մենք կատակում ենք: Օրինակ՝ այսօր, երբ փոխանցումների ժամանակ պաշտպանվում էի, իսկ Սուարեսը` հարձակվում, նրան ասացի. «Հե~յ, մի՛ կծիր ինձ»: Նա միայն ժպտաց:

Լուիսը գիտի, որ ֆուտբոլիստին կծելը սխալ է: Դա տեղի ունեցավ, ու նա ներողություն խնդրեց: 

Մարզումների ժամանակ նա երբեք չի ցանկանում հետ մնալ: Նա շարունակում է գոլի հնարավորություն փնտրել անգամ այն ժամանակ, երբ պահում ես նրան կամ մարզահագուստն ես քաշքշում,-ասել է Պիկեն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում