Կայացել է Փարիզ 2024-ի օլիմպիական ավանի բացումը
Նմանատիպ
Փարիզի ամառային օլիմպիական 33 –րդ խաղերի մեկնարկից հինգ ամիս առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Սեն Դենիում կատարել է օլիմպիական ավանի բացումը: Շինարարությունը տևել է յոթ տարի։ Այդ հսկա կառույցը տեղավորում է շուրջ 14500 մասնակիցների: Արարողության ժամանակ կազմկոմիտեի ղեկավար Թոնի Էստանգեին հանձնվել է համալիրի խորհրդանշական բանալին:
Ֆրանսիայի նախագահը իր խոսքում նշել է, որ շինարարները կատարել են իրենց պարտավորությունը, կառույցը հանձնվել է ժամանակին և որակով: Կազմկոմիտեն դեռ չորս ամիս ունի նախապատրաստական աշխատանքներն ավարտելու համար: Ավելի քան 300,000 կահույք, դեկորացիա և տարբեր պիտույքներ պետք է տեղադրվի մինչև հուլիսի 18-ը՝ առաջին մարզիկների ժամանումը: Գյուղը զբաղեցնում է 52 հեկտար տարածք, բաղկացած է 82 շենքից, 3000 բնակարանից և 7200 սենյակից:
Ավանում կգործի 24-ժամյա ռեստորան՝ 3200 նստելատեղով, որը կառաջարկի վեց տարբեր խոհարարական ոճի սնունդ / իտալական, ասիական, ֆրանսիական և այլն /, ոչ ալկոհոլային բար, հանգստի գոտի և ուսումնական տարածքներ: Գյուղը կունենա նաև մթերային խանութ, ոստիկանական բաժանմունք, գեղեցկության սրահ, ֆիթնես կենտրոն, փոստային բաժանմունք և բազմադավան աղոթքի կենտրոն։
Տրանսպորտի խնդիրը կլուծվի հեծանիվներով կամ էլեկտրական մեքենաներով, որոնք շուրջօրյա աշխատանք կկատարեն ՝ խաղերը էկոլոգիապես մաքուր դարձնելու ՄՕԿ-ի պահանջին համապատասխան: 3000 մ քառակուսի տարածքով կլինիկան 24 ժամ հասանելի կլինի օլիմպիականներին՝ բժշկական օգնության համար: Խաղերից հետո 2800 բնակարանների մեկ երրորդը կվաճառվի մասնավոր սեփականատերերին, նույնքանը կօգտագործվի որպես սոցիալական բնակարաններ, իսկ մնացածը կտրվի վարձակալության, այդ թվում՝ ուսանողներին: Յուրաքանչյուր շենք տարբերվում է մյուսներից՝ ճակատի դիզայնի և գույնի հստակ տատանումներով, ինչը հիմնականում եվրոպական է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում