Ուկրաինայի պարտությունը կարող է հանգեցնել ՌԴ-ՆԱՏՕ բախման․ ԱՄՆ ՊՆ ղեկավար
01/03/2024 20:12
Նմանատիպ
Ուկրաինայի պարտությունը կարող է սպառնալ ուղղակի ռազմական բախում Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։
Օսթինի խոսքով՝ եթե Ուկրաինան պարտություն կրի, Ռուսաստանի ղեկավարությունը «դադար չի տա»։
«Անկեղծ ասած, եթե Ուկրաինան ընկնի, ես իսկապես կարծում եմ, որ ՆԱՏՕ-ն կպայքարի Ռուսաստանի դեմ»,- ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում