Մարտի 8-ին Երևանի հասարակական տրանսպորտը կանանց համար կլինի անվճար
Նմանատիպ
Այս տարի Կանանց միջազգային օրը՝ մարտի 8-ին, առաջին անգամ Երևանում հասարակական տրանսպորով կանանց համար երթևեկությունը կլինի անվճար, նրանցից գումար չի գանձնվելու: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Պատերազմի մասնակից, զոհված, հաշմանդամություն ձեռք բերած, անհետ կորած, ինչպես նաև Արցախից բռնի տեղահանված ընտանիքների կանանց համայնքը հազարից ավելի տոմս կտրամադրի՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք «Գայանե» բալետին ներկա գտնվելու համար:
Համայնքային կառույցներում աշխատող շուրջ 15000 կանանց էլ մշակութային տարատեսակ միջոցառումների տոմսեր կտրամադրվեն», – նշված է հաղորդագրությունում:
Քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում քաղաքապետ Տիգրան Ավինյանը մանրամասնել է, որ գումար չի գանձվելու մետրոպոլիտենով, MAN, Zhong tong, Higer, «Գազել Սիթի» ավտոբուսներով և տրոլեյբուսներով երթևեկող աղջիկներից և կանանցից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում