Ալժիրը, Օմանը, Իրաքը և ԱՄԷ-ն հայտարարել են, որ երկարաձգելու են նավթի արդյունահանման կրճատումները

Ալժիրը, Օմանը, Իրաքը և ԱՄԷ-ն հայտարարել են, որ երկարաձգելու են նավթի արդյունահանման կրճատումները

Ալժիրը, Օմանը, Իրաքը և ԱՄԷ-ն հայտարարել են, որ երկարաձգելու են նավթի արդյունահանման կրճատումները մինչև հունիսի վերջ։

Ալժիրի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է, որ երկիրը կերկարաձգի նավթի արդյունահանման կամավոր կրճատումը օրական 51 հազար բարելով՝ տարվա երկրորդ եռամսյակում։ Օմանի էներգետիկայի և հանքային պաշարների նախարարությունն ընդգծել է, որ սուլթանությունը մինչև հունիսի վերջ կերկարաձգի նավթի արդյունահանման ծավալների կրճատումը 42 հազար բարելով։ Emirates WAM գործակալությունը գրում է, որ ԱՄԷ-ն երկարաձգում է նավթի արդյունահանման լրացուցիչ կամավոր կրճատումը օրական 163 հազար բարելով։

Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ նավթ արդյունահանողների ՕՊԵԿ+ դաշինքը երկարացնում է նավթի մատակարարումների սահմանափակումները մինչև երկրորդ եռամսյակի վերջ՝ համաշխարհային ավելցուկից խուսափելու և գների պահպանման համար։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ Ռուսաստանը երկրորդ եռամսյակում կնվազեցնի նավթի արդյունահանումը օրական 471 հազար բարելով՝ համաձայնեցնելով ՕՊԵԿ+ անդամ որոշ երկրների հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում