Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Մեդվեդև

Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Մեդվեդև

Բունդեսվերի սպաների միջև գաղտնալսված խոսակցությունը վկայում է այն մասին, որ Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում։

«Բունդեսվերի սպաների խոսակցությունը որպես հրթիռների և տանկերի խաղ ներկայացնելու փորձերը չարամիտ սուտ են: Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի»,- գրել է Մեդվեդևը:

Նշենք, որ Գերմանիայի պաշտպանության նախարարությունը շաբաթ հաստատել է, որ գերմանացի բարձրաստիճան զինվորականների միջև ներքին խոսակցությունը Ղրիմի կամրջի վրա Taurus հրթիռների հնարավոր կիրառմամբ հարձակման ծրագրերի վերաբերյալ գաղտնալսվել է:

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Իտալիա կատարած այցի ժամանակ ասել է, որ պատշաճ ժամկետում կպարզաբանի իրավիճակը Ղրիմի կամրջի վրա հարձակման մասին Բունդեսվերի զինվորականների զրույցի աղմկահարույց ձայնագրության հետ կապված։ Կանցլերը նաև ընդգծել է, որ այս միջադեպը հետաքննվում է «շատ ուշադիր, ինտենսիվ և արագ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում