Գևորգ Պապոյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարար
05/03/2024 12:02

Նմանատիպ
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը այսօր՝ մարտի 5-ին, հրամանագիր է ստորագրել «Քաղաքացիական խմբակցության» արդեն նախկին պատգամավոր Գևորգ Պապոյանին ՀՀ էկոնոմիկայի նախարար նշանակելու մասին։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Գևորգ Պապոյանին նշանակել էկոնոմիկայի նախարար»,- ասված է նախագահի հրամանագրում։
Հիշեցնենք, որ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը թափուր էր մնացել նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ քրեական գործ հարուցելուց և դատարանի վճռի հրապարակումից հետո, որով Քերոբյանի նկատմամբ ընտրվեց տնային կալանքը որպես խափանման միջոց։
Հետևեք մեզ նաև Telegram-ում