Բոլոր միջոցներով հետևում ենք Ադրբեջանի ԶՈւ տեղաշարժին․ ԳՇ պետ
Նմանատիպ
Ներկա պահին սահմանում կուտակումներ չկան, ՀՀ ԶՈՒ-ն ուշի ուշով և բոլոր միջոցներով հետևում է հակառակորդի շարժերին։ Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, հավելելով, որ այս պահին օպերատիվ իրադրությունը գնահատվում է հարաբերական կայուն։
Ասրյանն անդրադարձավ նաև Ներքին Հանդի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերին,նշելով, որ Շփման գիծը իրենից ներկայացնում է մի այնպիսի կառուցվածք, որ եթե հակառակորդը ունի 20 դիրք, ապա մի այդքան էլ մենք ունենք։
«ՀՀ ԶՈՒ-ն ներկա դրությամբ զբաղեցրած բնագծում կատարում է իր առջև դրված խնդիրները»,- ասաց նա։
Ադրադառնալով ՀԱՊԿ-ից դուրս գալու հետ կապված լրագրողների հարցին, Ասրյանը նշեց, որ Հայաստանը դեռևս ՀԱՊԿ-ից դուրս չի եկել։
«Իսկ թե ինչի կհանգեցնի ՀԱՊԿ-ից դուրս գալը՝ այդ հարցը պետական գաղտնիք է»,- հավելեց նա։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարել էր, որ «ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները դե ֆակտո սառեցրել ենք, և եթե այս գործընթացը շարունակվի, դե յուրե էլ կսառեցնենք»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում