Արևմուտքի «բաժանի՛ր և տիրի՛ր» սկզբունքը տեսանելի է մեր հայ ընկերների օրինակով. Լավրով

Արևմուտքի «բաժանի՛ր և տիրի՛ր» սկզբունքը տեսանելի է մեր հայ ընկերների օրինակով. Լավրով

Արևմուտքի քաղաքական շահերին միշտ էլ համապատասխանել է «բաժանի՛ր և տիրի՛ր» սկզբունքը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Սոչիում ընթացող Համաշխարհային երիտասարդական փառատոնի ժամանակ:

«Արևմուտքը հետխորհրդային ժամանակաշրջանի սկզբից ի վեր սկսել է միջամտել Ռուսաստանի և նրա հարևանների հարաբերություններին: Մինչև այժմ էլ նրանք նույնպիսի քաղաքականություն են վարում, ինչը տեսանելի է թե՛ Կենտրոնական Ասիայում, թե՛ Անդրկովկասում, հատկապես մեր հայ ընկերների օրինակով, թե՛ նախկին ԽՍՀՄ-ի եվրոպական մասում՝ Ուկրաինայում և Մոլդովայում»,- ասել է Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարը հավելել է, որ Արևմուտքը Մոլդովային բացահայտ նախապատրաստում է Ուկրաինայի ճակատագրին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում