Միրզոյանն ու Լավրովը քննարկել են հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող հարցեր
05/03/2024 21:07
Նմանատիպ
Այսօր՝ մարտի 5-ին, հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի միջև։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում, որը տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ, քննարկվել են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր
ՌԴ ԱԳՆ-ն հեռախոսազրույցի մասին ոչինչ չի հայտնում։
Հավելենք նաև, որ օրերս Անթալիայում տեղի ունեցավ դիվանագիտական 3-րդ ֆորումի ժամանակ, որին ներկա էինք թե՛ ՀՀ և թե՛ ՌԴ ԱԳ նախարարները, սակայն նրանց միջև հանդիպում տեղի չի ունեցել։ Համենայն դեպս պաշտոնապես այդ մասին ոչինչ չի հաղորդվել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում