Թուրքիայի նախկին ԱԳ նախարարը կոչ է արել ներողություն խնդրել Հայոց Ցեղասպանության համար
Նմանատիպ
Թուրքիայի նախկին արտգործնախարար և գլխավոր ընդդմադիր ուժը համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության նախկին առաջնորդ Հիքմեթ Չեթինը թուրքական «Քաղաքականությունից դուրս» հաղորդման շրջանակներում անդրադարձել է Թուրքիայի կողմից հայերի դեմ իրականացված Դերսիմի կոտորածին և 1915 Հայոց ցեղասպանության թեմային:
Նա անհրաժեշտ է համարել, որ Թուրքիան ներողություն խնդրի տեղի ունեցածի համար և հավելել. «Դերսիմի դեպքերը կարող էին չլինել այդպես, ինչպես չլինեին նաև 1915-ի հայերի դեպքերը: Այս մասին խոսելով՝ կարելի էր ներողություն խնդրել»:
Նա ընդգծել է, որ եթե ժամանակին ներողություն խնդրեին, գուցե, հայ-թուրքական հարաբերություններն այսքան չբարդանար:
Բացի այդ, Չեթինը հիշեցրել է, որ արտգործնախարարի պաշտոնավարման տարիներին ինքն է առաջարկել Թուրքիայի կառավարությանը թյուրքական պետությունների հետ միասին ճանաչել Հայաստանի անկախությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում