Բաքվի ու Մոսկվայի հարաբերությունները հասել են որակապես նոր մակարդակի․ Ալիև

Բաքվի ու Մոսկվայի հարաբերությունները հասել են որակապես նոր մակարդակի․ Ալիև

Այսօր՝ մարտի 6-ին Բաքվում մեկնարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հանդիպումը։ Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը։

Հանդիպման ընթացքում Ալիևը նշել է, որ Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները հասել են որակական նոր մակարդակի։

«Մեր դաշնակցային համագործակցությունը կամրապնդվի ի շահ մեր երկրների և ժողովուրդների: Այն կարևոր գործոն է տարածաշրջանային կայունության և անվտանգության համար»,-ասել է Ալիևը, շեշտելով, որ ընթացիկ տարին լավ արդյունքներ կգրանցի Ադրբեջան-Ռուսաստան հարաբերություններում։
Իր հերթին Միշուստինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահին՝ վերջին ընտրություններում գրանցած հաղթանակի համար։

«Սա Ադրբեջանի ժողովրդի բարձր գնահատականն է այն բոլոր ջանքերի և ձեռքբերումների դիմաց, որոնք արվում են Ձեր երկրում, Ձեր ղեկավարությամբ»,- ասել է նա:
«Միաժամանակ ցանկանում եմ նշել, որ մեր անցակետերում տրանսպորտային կարողությունները հինգ անգամ ավելացել են»,-հավելել է ՌԴ վարչապետը:

Հիշեցնենք, որ այսօր աշխատանքային այցով Ադրբեջան է ժամանել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։

ՌԴ վարչապետը Բաքվում կքննարկի ռուս-ադրբեջանական առևտրատնտեսական համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։ Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի էներգետիկայի, տրանսպորտի, արդյունաբերական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում համատեղ նախագծերի խթանման հարցերին։
Նախատեսվում է նաև Ռուսաստանի և Ադրբեջանի միջև միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթեևի ստորագրում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում