Լոնդոնը կարող է ռուսական սառեցված ակտիվները փոխանցել Կիևին վարկի տեսքով

Լոնդոնը կարող է ռուսական սառեցված ակտիվները փոխանցել Կիևին վարկի տեսքով

Մեծ Բրիտանիան կարող է Ռուսաստանի սառեցված ակտիվները փոխանցել Ուկրաինային վարկի տեսքով՝ վերադարձի երաշխիքով, հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Քեմերոնը։

«Հնարավորություն կա օգտագործել սինդիկացված վարկի կամ պարտքային վարկի նման մի բան, որն ըստ էության օգտագործում է ռուսական սառեցված ակտիվները», – ասել է Քեմերոնը։

Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիան հույսը դնում է ԵՄ-ի և G7-ի երկրների միջև առավելագույն համերաշխության վրա՝ ռուսական ակտիվները Կիևին փոխանցելու հարցում, բայց եթե դրան հնարավոր չլինի հասնել, ապա Լոնդոնը «կգնա ավելի առաջ այն դաշնակիցների հետ, ովքեր ցանկանում են ձեռնարկել այդ միջոցները»։

Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո ԵՄ-ն և G7 երկրները սառեցրել են Ռուսաստանի արժութային պահուստների գրեթե կեսը՝ մոտ 300 միլիարդ եվրո։ Մոտ 200 միլիարդ եվրո գտնվում է ԵՄ-ում, հիմնականում բելգիական Euroclear-ի՝ աշխարհի խոշորագույն հաշվարկային համակարգերից մեկի հաշիվներում: ԵՄ-ն քննարկում է Ռուսաստանի Դաշնության սառեցված ակտիվները Ուկրաինայի վերակառուցումը ֆինանսավորելու համար օգտագործելու ուղիները։

Եվրոպական կենտրոնական բանկը նախազգուշացրել է, որ դա երկարաժամկետ հեռանկարում կարող է վտանգներ ներկայացնել եվրոպական արժույթի համար և կոչ է արել «նայել այս մեկուսացված հակամարտությունից այն կողմ» և Ուկրաինային ֆինանսավորելու այլ ուղիներ փնտրել։ Կրեմլը հայտարարել է, որ նման որոշումների ընդունումը «հերթական քայլ կլինի միջազգային իրավունքի բոլոր կանոնների և նորմերի խախտման համար»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում