Գարի Կասպարովին Ռուսաստանում համարել են ահաբեկիչ
07/03/2024 11:04
Նմանատիպ
«Ռոսֆինմոնիտորինգ»-ը աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովին ներառել է ծայրահեղականների և ահաբեկիչների ցանկում։ Մինչև այդ շախմատիստը Ռուսաստանի արդարադատության նախարարության կողմից ճանաչվել էր որպես օտարերկրյա գործակալ։ Այս մասին հայտնում է rbc.ru-ն:
Ըստ ՌԴ օրենսդրության՝ ռեեստրում ընդգրկվելուց հետո բանկերը պետք է դադարեցնեն նրա հաշիվների սպասարկումը և սառեցնեն միջոցները ։
Ավելի վաղ, 2023 թվականի դեկտեմբերին, ՌԴ ՆԳՆ-ը հայտարարել էր, որ Գարի Կասպարովի և «Ազատ Ռուսաստանի ֆորում» կազմակերպության համահիմնադիր Իվան Տյուտրինի գործողություններին «բնորոշ են հանցագործության նշաններ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում