Շվեդիան կդառնա ՆԱՏՕ-ի լոգիստիկ կենտրոնը ՌԴ-ի հետ հակամարտության դեպքում

Շվեդիան կդառնա ՆԱՏՕ-ի լոգիստիկ կենտրոնը ՌԴ-ի հետ հակամարտության դեպքում

Շվեդիան կարող է դառնալ ՆԱՏՕ-ի լոգիստիկ կենտրոնը Ռուսաստանի հետ ռազմական հակամարտության դեպքում։ Այս մասին գրում է բրիտանական Financial Times թերթը՝ հղում անելով աղբյուրներին։

«Շվեդիան, որը ուղիղ սահման չունի Ռուսաստանի հետ, ՆԱՏՕ-ի ռազմական կազմակերպիչների համար, ամենայն հավանականությամբ, այլ դեր կխաղա, քան առաջին գծի պետությունները… Այն կդառնա լոգիստիկ կենտրոն հակամարտության դեպքում, ինչպես նաև երթուղի Ֆինլանդիայի կամ Բալթյան երկրների միջև»,- գրում է հրապարակումը պաշտոնյաների վրա հղումով։

Երեքշաբթի օրը Հունգարիայի նախագահ Թամաշ Շույոկը ստորագրել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացումը։ Հունգարիան ՆԱՏՕ-ի անդամ վերջին երկիրն էր, որը թույլ չէր տալիս Շվեդիային միանալ դաշինքին: Շվեդիան մոտ ապագայում պաշտոնապես կմիանա ՆԱՏՕ-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում