Թուրքիայում աշակերտները հայհոյական ժեստ են արել Աթաթուրքի լուսանկարին
Նմանատիպ
Թուրքական մեդիա տիրույթում լայնորեն շրջանառվում է մի լուսանկար, որում երևում է, թե ինչպես են մի խումբ աշակերտուհիներ անարգում Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին։
Նրանք մասնավորապես դասասենյակի պատին կախված Աթաթուրքի նկարի ուղղությամբ պարզում են իրենց միջնամատը, որն աշխարհում ընդունված է որպես ժեստ-հայհոյանք:
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի դպրոցներից մեկում։ Այդ մասին հայտնել է թուրք օգտատերերից մեկը, ով համացացնում տարածել է միջադեպի լուսանկարը՝ գրելով. «Ահա Թուրքիայում գտնվող դպրոցներից մեկը: Տեսե՛ք, թե ուր է հասել մեր կրթական համակարգը»:
Սակայն ավելի ուշ թուրքական որոշ լրատվականներ սկսեցին հակադարձել նման գրառումներին՝ պնդելով, որ տարածվող նկարը իրականության հետ կապ չունի և այն կեղծված է:
Այդ պնդումների համաձայն՝ նկարում պատկերված է եղել իրականում ոչ թե Աթաթուրքը, այլ Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր Այաթոլլա Խոմեյնին և Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:
Բացի այդ նշվել է, որ լուսանկարն արվել է 2022-ի փետրվարի 3-ին, իսկ նկարում պատկերված անձինք նման քայլի դիմել են՝ ի նշան Իրանի իշխանությունների պահպանողական քաղաքականության դեմ բողոքի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում