ԵՄ երկրներում ջրի պակասի պատճառով կարող է կոնֆլիկտ լինել. Politico

ԵՄ երկրներում ջրի պակասի պատճառով կարող է կոնֆլիկտ լինել. Politico

Եվրահանձնաժողովը նախազգուշացրել է ԵՄ երկրների միջև ջրի սակավության պատճառով հնարավոր հակամարտության մասին, գրում է Politico-ն՝ հղում անելով Եվրահանձնաժողովի հաղորդագրության նախագծին։ Փաստաթղթից բխում է, որ Եվրամիությունը պետք է արագացնի կլիմայի փոփոխության նախապատրաստումը, քանի որ երկրները ներկայումս պատրաստ չեն գլոբալ տաքացմանը։

Եվրոպական հանձնաժողովը ջրի սակավությունը սահմանում է որպես խնդիր, որը սպառնում է կյանքի գրեթե բոլոր ասպեկտներին՝ սննդին, խմելու ջրին, ենթակառուցվածքներին, մարդկանց առողջությանը և հիմնական տնտեսական գործունեությանը:

Politico-ն նշում է, որ որոշ շրջաններ արդեն իսկ հակամարտությունների մեջ են ջրի պակասի պատճառով: Երաշտից տառապող Կատալոնիան փորձում է համոզել Իսպանիայի կենտրոնական կառավարությանը վերահղել գետի ջուրը հարևան Արագոնից և սրա արդյունքում քաղաքական լարվածություն է սկսվել։ Անցյալ տարի Ֆրանսիայում կատաղի բախումներ են տեղի ունեցել ջրամբարներ կառուցելու ծրագրերի շուրջ, գրում է թերթը։

Ըստ Politico-ի, Հանձնաժողովի ուղերձը կլրացնի կլիմայական ռիսկերի եվրոպական առաջին վերլուծությունը՝ Եվրոպական շրջակա միջավայրի գործակալության (EEA) զեկույցը, որը կհրապարակվի մարտի 11-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում