Էրդողանն Արևմուտքին մեղադրել է ցեղասպանությանն աջակցելու մեջ
07/03/2024 21:18
Նմանատիպ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ ունեցած հանդիպումից հետո իր գործընկերոջ հետ միասին համատեղ մամուլի ասուլիս է տվել:
Ասուլիսի ընթացքում Էրդողանը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին մեղադրել է Պաղեստինում ցեղասպանություն իրականացնելու, իսկ Արևմտյան պետություններին Իսրայելին աջակցելու մեջ:
«Ուղիղ 151 օր մենք ականատես ենք լինում վերջին հարյուրամյակի ամենամեծ բարբարոսություններից մեկին: Արևմտյան ուժերի անսահման աջակցությամբ էլ Նեթանյահուն և իր հանդուգն կառավարությունը Պաղեստինի ժողովրդի նկատմամբ բացահայտ ցեղասպանություն է իրականացնում»,-ընդգծել է Թուրքիայի նախագահը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում