ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել է ՌԴ-ում գտնվող իր քաղաքացիներին ահաբեկչական հարձակումների սպառնալիքի մասին
Նմանատիպ
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել է Ռուսաստանում իր քաղաքացիներին առաջիկա 48 ժամվա ընթացքում ահաբեկչական հարձակումների սպառնալիքի մասին և կոչ է արել խուսափել հանրային միջոցառումներին մասնակցելուց։
«Դեսպանատունը վերահսկում է այն հաղորդումները, որ ծայրահեղականները պլանավորում են հարձակվել Մոսկվայում մեծ հավաքույթների, ներառյալ համերգների վրա, և ԱՄՆ քաղաքացիներին պետք է խորհուրդ տրվի առաջիկա 48 ժամվա ընթացքում խուսափել մեծ հավաքներից»,- նշվում է հայտարարությունում։
Դիվանագիտական առաքելությունը համաքաղաքացիներին խորհուրդ է տվել հետևել տեղական լրատվամիջոցների վերջին հրապարակումներին և ուշադիր լինել իրենց շուրջ կատարվող իրադարձությունների նկատմամբ։
Նախազգուշացումը հայտնվել է միայն կայքի անգլերեն տարբերակում, ռուսերեն էջում նման հրապարակում չկա։ Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը այլ մանրամասներ չի հայտնել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում