Վլադիմիր Զելենսկին այցելել է Թուրքիա

Վլադիմիր Զելենսկին այցելել է Թուրքիա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտի 8-ին այցելել է Թուրքիա, որտեղ հանդիպել է Էրդողանի հետ։

Բանակցությունները տեղի են ունեցել Ստամբուլի Դոլմաբահչե պալատում՝ փակ դռների հետևում։ Հանդիպումից հետո Էրդողանը Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիս է հրավիրել, որում նա կոչ է արել խաղաղության գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի մասնակցությամբ՝ հայտարարելով նման հանդիպում ընդունելու Թուրքիայի պատրաստակամության մասին։

Բացի այդ, Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան կարող է աջակցել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև գերիների փոխանակման հետ կապված հարցերի լուծմանը և Սև ծովում նավերի անվտանգության ապահովմանը։

Զելենսկին, իր հերթին, իր սոցիալական ցանցերում գրել է, որ Կիևը և Անկարան համաձայնություններ են ձեռք բերել կառավարության մակարդակով պաշտպանության ոլորտում համատեղ նախագծերի շուրջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում