Թուրքիան և Միացյալ Նահանգները պարտավորվել են համատեղ աշխատել Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ
10/03/2024 00:01
Նմանատիպ
Թուրքիան և ԱՄՆ-ն պարտավորվել են համատեղ աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հասնելու ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը պարտավորվել են համատեղ աշխատել Ադրբեջանի ու Հայաստանի միջև հավասարակշռված և կայուն խաղաղության համաձայնագրի ուղղությամբ և համաձայնել են, որ նման համաձայնագիրը կնպաստի տարածաշրջանային կայունությանը, համագործակցությանը և բարգավաճմանը», – ասվում է Թուրքիա-ԱՄՆ ռազմավարական մեխանիզմի յոթերորդ նիստի կապակցությամբ տարածված հայտարարության մեջ, որը հրապարակել է Թուրքիայի ԱԳՆ-ն: