Լոնդոնը Երևանին պաշտպանություն է խոստացել ոչ թե Բաքվից, այլ Մոսկվայից
Նմանատիպ
Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիպին հայտարարել է, որ Լոնդոնը պատրաստ է աջակցել Հայաստանին «Ռուսաստանից եկող սպառնալիքների» դեպքում: Ըստ նրա՝ ամբողջ խնդիրը Փաշինյանի ցանկությունն է՝ սառեցնելու Հայաստանի Հանրապետության անդամակցությունը ՀԱՊԿ-ին:
«Երևանի աս որոշումը Լոնդոնը գնահատում է որպես Հայաստանի ինքնիշխան իրավունքի իրացում»-նշել է Հիպին։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը France24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանը ներկա պահին սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ում, ինչին ի պատասխան, Մոսկվայից նշել էին, որ ՀԱՊԿ-ում նման ընթացակարգ գոյություն չունի ու Հայաստանը պետք է կողմնորոշվի իր հետագա քայլերում։
Օրերս Նիկոլ Փաշինյանը ելույթ ունենալով Ազգային ժողովում, հայտարարեց, որ եթե ՀԱՊԿ-ի մոտեցումներում ոչինչ չփոխվի, Հայաստանին այլ բան չի մնալու, քան դուրս գալ այդ կառույցից, որը ըստ Փաշինյանի, սպառնալիք է ներկայացնում ՀՀ ազգային անվտանգության համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում