Այս տարի կարող ենք սկսել մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցումը. Ավինյան
Նմանատիպ
Ավարտվել է մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծա-նախահաշվարկային փաստաթղթերի ձեռքբերման մրցույթը, ինչի արդյունքում կնքվել է պայմանագիր հաղթող կազմակերպության հետ:
Այս մասին քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում զեկուցեց Երևանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի գրասենյակ ՀՈԱԿ-ի տնօրենը։
«Այս պահին ճարտարապետահատակագծային փաստաթղթերի կազմման փուլում ենք գտնվում, ինչպես նաև ավարտման փուլում է ազդեցության գոտում գտնվող հողերի գերակա շահի մասին որոշման փաստաթղթերի պատրաստումը, որն այս շաբաթ կշրջանառվի»,-ասաց ՀՈԱԿ-ի տնօրենը։
«Ուզում ենք այս տարի սկսել կայարանի կառուցումը, ինչը պահանջում է մեր կողմից ջանք, որպեսզի մեր բոլոր գործընկերները տեղեկացված լինեն նախագծից, և համալիր փորձաքննության փուլը ևս հնարավոր սեղմ ժամկետներում անցնենք»,-արձագանքեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում