Սուարես. «Բարսելոնան» շարունակում է առաջատար մնալ

«Բարսելոայի» հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ խաղից ստացած տպավորությունների մասին: Ուրուգվայցի հարձակվողի համար սա առաջին պաշտոնական խաղն էր կատալոնական թիմում, որն ավարտվեց պարտությամբ՝ 1:3 հաշվով:

«Ես փորձում էի օգտնել թիմիս, բայց գիտեի, որ չեմ կարող մասնակցել ամբողջ խաղին: Լուիս Էնրիկեն ինձ նախապես տեղյակ էր պահել, որ մեկնարկային կազմում եմ լինելու:

«Բարսելոնան» ավելի բարդ շրջաններ էլ է ունեցել: Թիմը շարունակում է առաջատար մնալ, և մենք շարունակելու ենք տքնաջան աշխատել: Կարող ենք փոխել իրավիճակը, հավատում եմ թիմին»,-Սուարեսի խոսքը մեջբերել են իսպանական լրատվամիջոցները:

Հիշեցնենք, որ այս խաղից հետո «Բարսելոնան» 22 միավորով գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը, իսկ «Ռեալն» ունի 21 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում