Ուկրաինային զենք է պետք, ոչ թե սպիտակ դրոշ․ Ստոլտենբերգը՝ Հռոմի Պապի հայտարարության մասին

Ուկրաինային զենք է պետք, ոչ թե սպիտակ դրոշ․ Ստոլտենբերգը՝ Հռոմի Պապի հայտարարության մասին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն իր անհամաձայնությունն է հայտնել Հռոմի Պապին, նշելով, որ Ուկրաինային անհրաժեշտ են զենքի մատակարարումներ, այլ ոչ թե սպիտակ դրոշներ։

«Եթե մենք ցանկանում ենք, որ բանակցությունների ընթացքում ձեռք բերվի խաղաղ և տևական լուծում, ապա մենք պետք է ռազմական աջակցություն ցուցաբերենք Ուկրաինային», – Reuters-ին տված հարցազրույցում ասել է Ալյանսի գլխավոր քարտուղարը։

«Այն, ինչ տեղի է ունենում բանակցությունների սեղանի շուրջ, անքակտելիորեն կապված է մարտադաշտում կայունության հետ»-հավելել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հռոմի Պապը հայտարարել էր, որ Ուկրաինան պետք է համարձակություն ունենա բարձրացնելու սպիտակ դրոշը և համաձայնի ՌԴ-ի հետ պատերազմի դադարեցման շուրջ բանակցություններին:

««Բանակցել» բառը համարձակ բառ է: Երբ տեսնում ես, որ պարտվել ես, որ ամեն ինչ լավ չի ընթանում, պետք է համարձակություն ունենաս բանակցելու: Ես կարծում եմ, որ ամենաուժեղը նա է, ով նայում է իրավիճակին, մտածում մարդկանց մասին, քաջություն ունի բարձրացնել սպիտակ դրոշը և բանակցություններ է վարում»,-նշել էր քահանայապետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում