Խոսք չի կարող լինել Տավուշի մարզից որևէ գյուղ հանձնելու մասին․ Փաշինյան
Նմանատիպ
Նախ` պետք է արձանագրենք՝ որն է Հայաստանի Հանրապետությունը և այդ արձանագրումից ելնելով կարողանանք ձևակերպել, թե որտեղ Ադրբեջանը ունի տարածքային պահանջներ Հայաստանի Հանարապետության նկատմամբ: Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին:
«Նախ ուզում եմ անդրադառնալ թե որն է ՀՀ-ն: Եկեք մի կողմ թողնենք Ադրբեջանին և հանդես գանք մեր ելակետից: Ասվում է, որ ՀՀ-ն պատրաստվում է տավուշի մարզից գյուղեր տալ Ադրբեջանին: Երբեք ոչ մի քննարկմանը խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին»,- ասել է Փաշինյանը, ցույց տալով Հայաստանի Հանրապետության մակետը և հավելելորվ, որ «Ադրբեջանի մամուլում տարածվող անուններով գյուղեր երբեք ՀՀ տարածքում չեն եղել»։
Միաժամանակ Փաշինյանը չի բացառել, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշից։
«Որոշումները կայացնելիս մենք պետք է ելնենք իրողությունների և իրավիճակի համապարփակ վերլուծությունից։ Այս պահի դրությամբ որոշումներ չունենք»-հավելել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում