Հայաստանը կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից․ Փաշինյան

Հայաստանը կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից․ Փաշինյան

ՀՀ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի հետ կապված խոսել հաջողությունների մասին` այդքան էլ տեղին չէ։ Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին:
«Պիտի կայունանա իրադրությունը, որպեսզի խոսենք հաջողությունից», – ասաց նա` պատասխանելով հարցին, թե ի՞նչ է տվել Հայաստանին արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացումը։։
 
Ըստ նրա` Հայաստանի ու տարածաշրջանի կայունությունը կախված է միջավայրի կայունությունից:

Անդրադառնալով Հայաստան-ՀԱՊԿ հարաբերություններին, փաշինյանը նշեց, որ ՀԱՊԿ գործընկերները պետք է պատասխանեն՝ ո՞րն է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ՀՀ-ում:

«Մենք ՀԱՊԿ-ի հետ կապված պրոբլեմ չենք ստեղծել: 2021թ. մայիսի իրադարձություններից հետո արձանագրել ենք պաշտոնապես, որ կարմիր գիծը հատված է»,-նշեց նա:

Ըստ Փաշինյանի՝ պետք չէ քաղաքական որոշումները շփոթել իրավական գործընթացների հետ։

«Եթե ՀԱՊԿ–ն կպատասխանի մեր հարցրեցին, ու այդ պատասխանները կհամընկնեն մեր պատկերացումներին, ապա դա կնշանակի, որ ՀՀ–ի ու ՀԱՊԿ–ի մեջ հարցերը լուծված և ամփոփված են։ Եթե ոչ, ապա Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից։ Ե՞րբ… չեմ կարող ասել»,- հավելեց նա։

Ինչ վերաբերում է միջազգային ատյաններում Հայաստանի և Ադրբեջանի կողմից ներկայացրած դիմումներին, ապա ըստ Փաշինյանի, այդ հարցը կարող է դուրս գալ խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության գալուց հետո։

«Չի բացառվում, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնության գալուց և ստորագրման փուլից հետո երկուստեք կարող ենք հրաժարվել միջազգային ատյաններում գանգատներից»,-նշեց Փաշինյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում