Մոսկվան ստացել է նամակ՝ ռուս սահմանապահներին «Զվարթնոց» օդանավակայանից դուրս բերելու մասին

Մոսկվան ստացել է նամակ՝ ռուս սահմանապահներին «Զվարթնոց» օդանավակայանից դուրս բերելու մասին

Ռուսական կողմը Հայաստանից պաշտոնական նամակ է ստացել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

«Իսկապես, ստացվել է գերատեսչական գրություն, և գերատեսչությունների միջոցով կապեր են իրականացվում։ Հիմա ավելին չեմ կարող ասել»,- լրագրողների հարցին ի պատասխան ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Պեսկովը նշել է, որ բոլոր մակարդակներով շփումները կշարունակվեն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում