Ռուսական «Сбербанк»-ն իր բրենդը գրանցել է Հայաստանում
Նմանատիպ
Ռուսաստանի խոշորագույն բանկը՝ «Сбербанк» ՓԲԸ-ն, իր բրենդը գրանցել է Հայաստանում: Այս մասին հայտնում է ՀՀ մտավոր սեփականության Բյուրոն։
Բանկն իր ապրանքային նշանի գրանցման հայտը ներկայացրել է 2023 թվականի մայիսի 29-ին, որը բավարարվել է 2024 թվականի հունվարի 29-ին։
Ինչպես նշում է Sputnik Արմենիան, սա դեռ չի նշանակում, որ «Сбербанк »-ը ցանկանում է բանկային գործունեություն իրականացնել Հայաստանում։ Դեռևս 2016 թվականին «Тройка диалог» ներդրումային ընկերությունն էր իր ապրանքային նշանը գրանցել Հայաստանում (2013 թվականից այդ ընկերությունը պատկանում է «Сбербанк »-ին):
Բայց գրանցման պահից ի վեր «Տրոյկա դիալոգ»-ը երբևէ չի դիմել Հայաստանում ներդրումային ընկերության լիցենզիա ստանալու համար և այստեղ որևէ դուստր ձեռնարկություն չի բացել։
Ամենայն հավանականությամբ, գրանցումը կատարվում է, որպեսզի կանխվի լոգոյի օգտագործումը կողմնակի անձանց կողմից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում