Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությամբ տարածաշրջանում նոր դարաշրջան սկսվի․ Էրդողան

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությամբ տարածաշրջանում նոր դարաշրջան սկսվի․ Էրդողան

«Ցանկանում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ «տարածաշրջանում նոր դարաշրջան սկսվի»։ Ինչպես փոխանցում է ԱՊԱ գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նա նշել է, որ Հարավային Կովկասում կայունության պահպանումը Թուրքիայի առաջնահերթություններից է։

Էրդողանն անդրադարձել է նաև Արևելյան Միջերկրական և Էգեյան ծովում Հունաստանի հետ հարաբերություններում վերջերս ձևավորված բացասական մթնոլորտից՝ հույս հայտնելով, որ այն կփոխվի, և ջանքերը կոնկրետ արդյունքներ կբերեն։

«Թուրքիան միշտ աջակցում է այն քայլերին, որոնք ծառայում են կայունությանն ու խաղաղությանը Բալկաններում»-նշել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում