ԱՄՆ կոնգրեսականը միանում է Հայ դատի հանձնախմբի՝ Ալիևին պատասխանատվության ենթարկելու կոչին

ԱՄՆ կոնգրեսականը միանում է Հայ դատի հանձնախմբի՝ Ալիևին պատասխանատվության ենթարկելու կոչին

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնն X-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ միանում է Ամերիկայի հայ դատի հանձնախմբին (ANCA) և իրավապաշտպաններին, որոնք կոչ են անում Միացյալ նահանգներին պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ իրականացված ցեղասպան քաղաքականության համար։

«Միանում եմ ANCA-ին և իրավապաշտպաններին, որոնք ԱՄՆ-ին կոչ են անում Ալիևին պատասխանատվության ենթարկել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ ցեղասպանական քաղաքականության համար։ Վաղուց արդեն ժամանակն է, որ Կոնգրեսը քայլեր ձեռնարկի՝ Ալիևի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու և Ադրբեջանին անվտանգության ոլորտում հետագա ցանկացած աջակցություն կանխարգելելու ուղղությամբ», – գրել է կոնգրեսականը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում