Թուրքիայում կացնով հարձակվել են Աթաթուրքի կիսանդրու վրա
13/03/2024 15:53
Նմանատիպ
Թուրքիայի Մանիսա նահանգի Շեհզադե շրջանում հարձակում է իրականացվել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կիսանդրու վրա։
Հարձակումն իրականացրած անձը կացնով մի քանի հարված է հասցրել կիսանդրուն, ինչի հետևանքով այն վնասվել է։ Տեղի բնակիչների վկայությամբ՝ նախքան հարվածելը նա բղավել է «Կուռքերի՞ն եք պաշտում»։
Այնուհետև բնակիչները միջամտել ու խլել են կացինը նրա ձեռքից։
Հարձակում իրականացրած անձը բերման է ենթարկվել ոստիկանություն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում