Եվրախորհրդարանի բանաձևը Հայաստանում հանրային քննարկման առարկա պետք է դառնա․ Փաշինյան

Եվրախորհրդարանի բանաձևը Հայաստանում հանրային քննարկման առարկա պետք է դառնա․ Փաշինյան

«Եվրախորհրդարանի բանաձևով արձանագրվել է Հայաստանի ձեռքբերումները ժողովրդավարության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում, ինչը չափազանց կարևոր է մեր երկրի միջազգային ընկալման համար»,- այս մասին այսօր՝ մարտի 14-ին, կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Եվրախորհրդարանի բանաձևը Հայաստանում հանրային քննարկման առարկա պետք է դառնա։

«Սա ևս մեկ առիթ է՝ քննարկելու Հայաստանի ապագայի տեսլականը, ու հույս ունեմ, որ ՀՀ քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները, հանրության տարբեր շերտեր, քաղաքացիներ իրենց վերաբերմունք կարտահայտեն ԵԽ-ից հնչող այս ուղերձի վերաբերյալ, որովհետև նման ուղերձներն ունեն շատ ավելի լայն արձագանքի կարիք, քան կառավարությունն ու ԱԺ-ն»,- նշեց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 13-ին, Եվրախորհրդարանը ընդունեց «ԵՄ-ի և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին» բանաձևը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում