Հռոմի Պապը մտել է մի այգի, որտեղ իրեն ոչ ոք չի կանչել․ Բորել
Նմանատիպ
Ուկրաինայի հարցով բանակցությունների և հրադադարի կոչ անելով՝ Հռոմի Պապը «մտել է մի այգի, որտեղ իրեն ոչ ոք չի կանչել»: Այս մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, իսպանական RNE ռադիոկայանին տված հարցազրույցում:
«Նորին Սրբություն Պապը մտավ մի այգի, որտեղ նրան ոչ ոք չէր կանչում։ Ուկրաինային հանձնվելու կոչ անելն ավելին է, քան խաղաղության ցանկությունը։ Ես կարծում եմ, որ հիմա այն պահը չէ, երբ պետք է Ուկրաինային առաջարկել հանձնվել։ Ընդհակառակը, սա այն պահն է, երբ պետք է շարունակել օգնությունն ու հաղթանակի ձգտումը», – ասել է նա։
Հիշեցնենք, որ օրերս Հռոմի Պապն Ուկրաինային անվանել էր «պարտվող կողմ» և կոչ արել շտապ բանակցություններ վարել՝ սպիտակ դրոշի ներքո:
«Ավելի ուժեղը նա է, ով մտածում է մարդկանց մասին, նա, ով համարձակություն ունի բարձրացնել սպիտակ դրոշը և բանակցել։ Այսօր հնարավոր է բանակցել միջազգային ուժերի օգնությամբ»,-Շվեյցարական RSI հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում ասել էր նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում