Բրիտանիայի վարչապետը հույս է հայտնել, որ այս տարի Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն կկնքվի

Բրիտանիայի վարչապետը հույս է հայտնել, որ այս տարի Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն կկնքվի

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը Բաքվում ընթացող «Վերականգնել մասնատված աշխարհը» խորագրով ֆորումի մասնակիցներին ուղղված իր նամակում հույս է հայտնել, որ մինչև այս տարվա նոյեմբեր ամիսը Հայաստանի և Ադրբեջանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր։

«Ներկայումս Հայաստանի հետ երկարամյա հակամարտությանը վերջ դնելու պատմական հնարավորություն կա։ Կարևոր իրադարձություն կլիներ, եթե խաղաղություն կնքվեր մինչև COP 29-ը (ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանս)»,- նշվում է Սունակի նամակում։

Նշենք, որ նույն ֆորումի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն առավել քան երբևէ մոտ է Երևանի հետ խաղաղության հաստատմանը։

Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանը պատրաստ է շարունակել խաղաղ բանակցությունները Հայաստանի հետ՝ շեշտելով՝ ժամանակն է վերջ դնելու տարածաշրջանում անկայունությանը։

«Հարավային Կովկասի անկախության պատմության մեջ երբեք խաղաղությունն այնքան մոտ չի եղել, որքան այսօր։ Եվ սա ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքն է»,-նշել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում