ԱՄՆ-ի և Իրանի միջև Կարմիր ծովում հարձակումների վերաբերյալ գաղտնի բանակցություններ են տեղի ունեցել

ԱՄՆ-ի և Իրանի միջև Կարմիր ծովում հարձակումների վերաբերյալ գաղտնի բանակցություններ են տեղի ունեցել

ԱՄՆ-ը հունվարին գաղտնի բանակցություններ է վարել Իրանի հետ, որոնց ընթացքում Վաշինգտոնը փորձել է համոզել Թեհրանին ազդել Եմենի հուսիթների վրա՝ դադարեցնելու Կարմիր ծովում նավերի վրա հարձակումները, գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով ամերիկացի և իրանցի անանուն պաշտոնյաներին։

Անուղղակի բանակցությունները տեղի են ունեցել Օմանում, դրանք առաջինն էին երկրների համար վերջին 10 ամսվա ընթացքում՝ անցյալ տարվա մայիսից, նշում է թերթը։ Ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էին Սպիտակ տան Մերձավոր Արևելքի հարցերով խորհրդական Բրեթ Մաքգուրքը և Իրանում դեսպան Աբրամ Փեյլին, Իրանը ներկայացնում էր հանրապետության փոխարտգործնախարար Ալի Բաղերի Կանին։ Կողմերն ուղղակիորեն չեն խոսել, նրանց միջև միջնորդ են հանդես եկել Օմանի ներկայացուցիչները։

Բանակցությունների ընթացքում Վաշինգտոնը նույնպես մտահոգություն է հայտնել Իրանի միջուկային ծրագրի ընդլայնման կապակցությամբ, նշում է թերթը։

ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը պետք է տեղի ունենար փետրվարին, սակայն հետաձգվել է, քանի որ ՄակԳուրքը փորձում էր միջնորդել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտությունը լուծելու և իսրայելցի պատանդների ազատ արձակման համար, ասել են ամերիկացի պաշտոնյաները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում