Բաժնետերերը Nestle-ից պահանջել են ավելացնել առողջ սննդամթերքի վաճառքը
Նմանատիպ
Nestle-ի բաժնետերերը դիմել են ընկերությանը՝ առողջ սննդամթերքի վաճառքը զգալի մեծացնելու պահանջով, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով փաստաթղթի տեքստը։ Բաժնետերերի թվում էր ShareAction բարեգործական կազմակերպությունը, որն իրականացնում է ներդրումներ բնապահպանական և սոցիալական խնդիրների լուծման համար:
Իրենց բանաձևում բաժնետերերը կոչ են արել Nestlé-ին ավելացնել առողջ սննդամթերքի վաճառքը ողջ աշխարհում սննդակարգի հետ կապված հիվանդությունների կտրուկ աճի պայմաններում: Նրանք նաև ընկերությունից պահանջել են կիրառել առողջ սնվելու սահմանման միջազգայնորեն ճանաչված չափանիշներ։ Որպեսզի այդ միջոցներն ընդունվեն, 50%-ը գումարած մեկ ձայն պետք է տրվի ի պաշտպանություն բանաձևի՝ ապրիլին կայանալիք բաժնետերերի տարեկան ժողովում, նշում է Bloomberg-ը։
Սննդամթերք արտադրողներն ավելի ու ավելի են ենթարկվում ճնշման՝ իրենց արտադրանքն ավելի առողջ դարձնելու համար, հատկապես, երբ գիրությունը դառնում է համաշխարհային առողջապահական ճգնաժամ զարգացած երկրների մեծ մասում և աճում է զարգացող շուկաներում, ասել է Bloomberg-ը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ մինչև 2035 թվականը գիրությունը համաշխարհային տնտեսության վրա տարեկան 4,3 տրիլիոն դոլար կարժենա։ ԱՀԿ-ն նշում է, որ գիրությունը մեծացնում է շաքարախտի, սրտի հիվանդությունների, ինսուլտի և քաղցկեղի որոշ տեսակների վտանգը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում