Երեք երկրներ դեմ են եղել ռուսական ակտիվների օգտագործմանը. Politico
Նմանատիպ
Մալթան, Լյուքսեմբուրգը և Հունգարիան մարտի 13-ին ԵՄ դեսպանների հանդիպման ժամանակ դեմ են արտահայտվել ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտներն Ուկրաինայի համար զինամթերք գնելու համար օգտագործելու դեմ, գրում է Politico-ն՝ վկայակոչելով ԵՄ պաշտոնյային։ Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի՝ միջոցներն այս կերպ օգտագործելու ցանկությունը «բարդացրել է բանակցությունները», քանի որ նախապես պայմանավորվածություն է եղել, որ 3 միլիարդ եվրո եկամուտները կուղղվեն Ուկրաինայի վերականգնմանը։
Ուկրաինան վերականգնելու համար ռուսական ակտիվների օգտագործումը կամ ուկրաինական զորքերի համար զինամթերք և զենք գնելը «մեծ հարց» է ԵՄ երկրների առջև, նշում է հրատարակությունը։
Նախօրեին՝ մարտի 13-ին, ԵՄ Խորհրդի Բելգիայի նախագահությունը X սոցիալական ցանցում հայտարարել է, որ ԵՄ դեսպանները սկզբունքային համաձայնություն են ձեռք բերել խաղաղության եվրոպական հիմնադրամի բարեփոխումների վերաբերյալ՝ Ուկրաինային աջակցելու համար 2024 թվականին 5 միլիարդ եվրո տրամադրել: «Եվրամիությունը հավատարիմ է մնում Ուկրաինային երկարաժամկետ աջակցություն ցուցաբերելուն և երկրին պաշտպանության համար անհրաժեշտ ռազմական տեխնիկա տրամադրելուն»,- ասվում է ուղերձում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում