Հայաստանը կարող է Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնել․ ԵՄ ներկայացուցիչ

Հայաստանը կարող է Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնել․ ԵՄ ներկայացուցիչ

Հայաստանը կարող է Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնել։ Այս մասին «Իզվեստիա»-ի հետ զրույցում ասել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն։

«Երկրներն իրավունք ունեն ձգտել իրենց ժողովուրդների համար ավելի լավ ապագայի, նրանք ազատ են իրենց որոշման մեջ, թե ինչպես ապահովել այդ ապագան: Ինչ վերաբերում է ԵՄ-ին Հայաստանի անդամակցությանը, ապա յուրաքանչյուր եվրոպական երկրում ժողովուրդն ու կառավարությունը պետք է որոշեն, թե արդյո՞ք ցանկանում են դիմել ԵՄ-ին անդամակցելու համար»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք Եվրամիության դռները բաց են Հայաստանի համար։

Նա հիշեցրել է, որ հենց որ այս կամ այն երկիրը հայտ է ներկայացնում Եվրամիությանն անդամակցելու համար, այն դիտարկվում է անդամ պետությունների կողմից, այնուհետև նրանք համապատասխան որոշում են ընդունում ԵՄ պայմանագրերի և սահմանված չափանիշների հիման վրա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մենք պատրաստ ենք մոտենալ ԵՄ-ին այնքան, ինչքան նրանք կցանկանան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում