Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան համագործակցությունը նպաստում է տարածաշրջանում կայունությանը․ Բայրամով

Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան համագործակցությունը նպաստում է տարածաշրջանում կայունությանը․ Բայրամով

Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան համագործակցության ձևաչափը նպաստում է տարածաշրջանային և գլոբալ կայունությանը։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, այս մասին Բաքվում ընթացող Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

Ըստ նրա՝ վերջին տարիներին միջազգային ասպարեզում տեղի ունեցող իրադարձությունները մեծացնում են երկրների միջև եռակողմ ձևաչափով համագործակցության կարևորությունը։

«Վերջին եռակողմ հանդիպումից հետո շատ բան է փոխվել ինչպես գլոբալ, այնպես էլ տարածաշրջանային առումով»,- ասել է Բայրամովը։
Նա նշել է, որ աշխարհում տեղի ունեցող գործընթացները մեծացնում են տարածաշրջանային համագործակցության պահանջարկը։

«Այս եզակի ձևաչափը թույլ է տալիս երեք երկրներին էլ օգտվել համագործակցությունից՝ ելնելով փոխադարձ շահերից»,-հավելել է Բայրամովը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում