Հուսով ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրեն. Վրաստանի ԱԳՆ

Հուսով ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրեն. Վրաստանի ԱԳՆ

Եռակողմ հանդիպման ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր։ Երկկողմ մակարդակում կան նաև ռազմավարական գործընկերություններ և օրինակելի հարաբերություններ Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին հայտարարել է այսօր Բաքվում կայացած Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպման արդյունքներով ճեպազրույցի ժամանակ։

«Երկու երկրներն էլ Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերներն են։ Քննարկվել է համագործակցությունը քաղաքական, տնտեսական, առևտրային, պաշտպանական, մշակութային, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում։ Իհարկե, մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին և մեր համատեղ ջանքերին՝ հաղթահարել այս մարտահրավերները»,- ասել է նախարարը։

Իլյա Դարչիաշվիլին ընդգծել է, որ Վրաստանը վճռականորեն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղ գոյակցությանը և պատրաստ է նպաստել տարածաշրջանում խաղաղության և կառուցողական համագործակցության խթանման գործընթացին։

«Մենք հուսով ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը շուտով համաձայնության կգան և կստորագրեն խաղաղության համաձայնագիր, որը շրջադարձային կդառնա տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության համար»,- ասել է Վրաստանի ԱԳՆ ղեկավարը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում