Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ԱԳ նախարարների միջև ստորագրվել է Բաքվի հռչակագիրը

Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ԱԳ նախարարների միջև ստորագրվել է Բաքվի հռչակագիրը

Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով ստորագրվել է Բաքվի հռչակագիրը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը: Նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի համագործակցությունն օրինակելի է:

Ըստ Ջեյհուն Բայրամովի՝ երեք երկրի աջակցությունը միջազգային հարթակներում քաղաքական երկխոսությունը խթանող գործոն է:

Նշենք, որ հանդիպմանն ընթացքում երեք երկրների միջև ստորագրվել է Բաքվի հռչակագիրը։ «Մեր հանդիպման արդյունքներով այսօր ստորագրված Բաքվի հռչակագիրը կնպաստի հարաբերությունների հետագա զարգացմանը», – հավելել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում