Ռուսաստանն ու անձամբ Պուտինը բազմիցս օգնել են Հայաստանին

Ռուսաստանն ու անձամբ Պուտինը բազմիցս օգնել են Հայաստանին

Հայաստանի հետ հարաբերություններում Ռուսաստանի մտադրությունների անկեղծության վերաբերյալ Երևանի կասկածներին պատմական պատասխան կա. Ռուսաստանը բազմիցս օգնության է հասել, պաշտպանել և ջանքեր է գործադրել արյունահեղությունը դադարեցնելու համար: Այս մասին «Ռիա Նովոստիին»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Եթե Հայաստանում որևէ մեկը հարցեր ունի մեր մտքերի անկեղծության վերաբերյալ, կարծում եմ, որ դրա պատմական պատասխանը կա, դա մեր տղաների թիվն է, ովքեր պաշտպանել են Հայաստանը, և Ռուսաստանի ղեկավարության և անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերը, որը նա ներդրել է, որպեսզի բազմիցս դադարեցնի արյունահեղությունը այս տարածաշրջանում», – ասել է Զախարովան:

Զախարովան անդրադարձել է նաև ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, նշելով, որ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը վերջինիս ազգային շահերից չի բխում։

«Որոշումը պետք է հիմնված լինի երկրի իրական կարիքների վրա, այլ ոչ թե Արևմուտքի հետ սիրախաղերի: Դա այն է, ինչ պատրաստվել է ինչ-որ տեղ Բրյուսելի շրջանում, ահա դա, գիտեք, տեղեկատվական շիլան, որով հիմա առատորեն փորձում են կերակրել Հայաստանի քաղաքացիներին՝ ինչ-որ առակներ հորինելով ՀԱՊԿ-ի մասին։ Իհարկե, ոչ մի վատ բան ՀԱՊԿ-ից երբեք չի եղել։», – հավելել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում