Apple-ը ձեռք է բերել կանադական DarwinAI ստարտափը. Bloomberg
Նմանատիպ
Apple-ը ձեռք է բերել կանադական DarwinAI ստարտափը, որը զբաղվում է արհեստական բանականությամբ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը:
Ըստ գործակալության՝ գործարքը կայացել է տարեսկզբին, այդ ժամանակից ի վեր DarwinAI-ի մի քանի տասնյակ աշխատակիցներ միացել են Apple-ի հիմնական ստորաբաժանմանը, իսկ ընկերության հիմնադիրներից մեկը՝ Ալեքսանդր Վանգը ստացել է տնօրենի պաշտոնը։
Ստարտափի գրավչությունը բխում է ավելի փոքր, ավելի արագ AI համակարգերի ստեղծմամբ: Գործակալությունը նշում է, որ սա արժեքավոր ակտիվ է դարձել Apple-ի համար, որն արհեստական բանականություն է ներկառուցում և զարգացնում իր սարքերում, ոչ միայն ամպի մեջ. iOS օպերացիոն համակարգում ավելացվում են գեներատիվ AI-ի վրա հիմնված գործառույթներ։
DarwinAI-ը հիմնադրվել է 2021-ի գարնանը Վաթերլոո քաղաքում:Ընկերությունը 2022-ի դրությամբ հավաքել է ավելի քան 15 միլիոն դոլար ֆինանսավորում: Ստարտափին հաջողվել է զարգացնել արհեստական ինտելեկտի մի շարք տեխնոլոգիաներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում