F-35-ի շուրջ բանակցությունները կսկսվեն, երբ Թուրքիան հրաժարվի S-400-ից․ ԱՄՆ Պետդեպ
Նմանատիպ
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակներից մեկը «Ամերիկայի ձայն» լրատվական հարթակի ներկայացուցչի հետ զրույցում անդրադարձել է Թուրքիայի F-35 կործանիչների ձեռք բերման գործընթացին:
Նա նշել է, որ Թուրքիայի գնած ռուսական S-400 ՀՕՊ համակարգերը չեն համապատասխանում ՆԱՏՕ-ի զենք-զինամթերքի ստանդարտներին և այդ համակարգը սպառնալիք է ներկայացնում ՆԱՏՕ-ի տեխնոլոգիաների անվտանգությանը:
Բացի այդ ընդգծել է, որ Թուրքիան որպես ՆԱՏՕ-ի անդամ չի կատարում իր ստանձնած պարտավորությունները և կոչ է արել Թուրքիային հրաժարվել S-400-ներից:
«Երբ լուծենք S-400-ի խնդիրը, ԱՄՆ-ն կողջունի Թուրքիայի հետ F-35-ի թեմայով հանդիպումը»,-ասել է նա:
Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի և հանրային կապերի քարտուղար, կոնտրադմիրալ Զեքի Աքթյուրքը նախարարությունում անցկացված մամուլի ասուլիսում ևս խոսել է այս թեմայի շուրջ:
Նա հայտարարել է, որ Թուրքիան մտադիր է ԱՄՆ-ից ետ պահանջել F-35-երի համար վճարած գումարը:
«Մենք կարծում ենք, որ կկարողանանք վերադարձնել F-35-ի համար վճարված մեր գումարը: Այս հարցում ևս մեր քննարկումները շարունակվում են»,- ասել է նա: