ՀՀ-ի տնտեսական ազատության ինդեքսը նվազել է
Նմանատիպ
Հայաստանի Հանրապետության տնտեսական ազատության ինդեքսը վերջին 2 տարում նվազել է որոշ կոմպոնենտների պատճառով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է «Լույս» հիմնադրամի տնտեսական հետազոտությունների խմբի ղեկավար Սոնա Ղարիբյանը։
Հրապարակվել է 2024 թվականին 176 երկրի տնտեսական ազատության ինդեքսը. Հայաստանը 0.2 միավորով զիջել է դիրքերն ու հասել պատմական մինիմումի` 64.9 միավորի։
«Այս հաշվարկը ձևավորվում է որոշ կոմպոնենտների հիման վրա։ Դրանցից հիմնականն արդարադատության արդյունավետության կոմպոնենտն է, զեկույցում նշված է «ճնշված», ինչի հետևանքով էլ զգալի նվազել են մեր երկրի միավորները։ Մյուս խնդիրը կոռուպցիան է` ենթաինդեքսի միավորը 2024 թվականին 1.6 տոկոսով նվազել է։ Զեկույցում ասվում է, որ տնտեսական ազատության հիմքերն ամուր չեն պահվում դատական համակարգում, իսկ կոռուպցիան նվազեցնում է տնտեսական զարգացման հնարավորությունները։ Նշվում է նաև, որ Հայաստանում օրենքի գերակայությունը թույլ է»,– ասել է Ղարիբյանը։
Նա շեշտել է, որ հաջորդ պատճառը հարկաբյուջետային կայունության հետ է կապված։ Վերջին տարիներին այս ենթաինդեքսի նվազմամբ պայմանավորված մենք բացասական լուրջ միաջավայրում ենք հայտնվել։ Սա պայմանավորված է Հայաստանի վերցրած պարտքային միջոցների բեռի ավելացմամբ, որոնք չեն ուղղվում ենթակառուցվածքներին և կապիտալ ծախսերին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում