Մոսկվան հայտնվել է անօդաչու հարվածային թռչող սարքերի թիրախում․ ՌԴ ՀՕՊ համակարգերն աշխատում են արտակարգ ռեժիմով
Նմանատիպ
«Դոմոդեդովո» օդանավակայանի մոտ ՀՕՊ ուժերը խոցել են անօդաչու թռչող սարք, որը թռչում էր դեպի Մոսկվա։ Այս մասին ասել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Ըստ քաղաքապետի՝ զոհեր, վիրավորներ և ավերածություններ չկան։
Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետը հայտնել էր չորս խոցված անօդաչու թռչող սարքերի մասին, որոնք թռչում էին դեպի Մոսկվա, երկուսը Դոմոդեդովո քաղաքային շրջանում, մեկը՝ Ռամենսկի քաղաքային թաղամասում, ևս մեկը՝ Ստուպինսկի քաղաքային թաղամասում։
Նշենք նաև, որ այսօր առավոտյան Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից կրկին հրետակոծության է ենթարկվել Բելգորոդը, ինչի հետևանքով զոհվել է 16 տարեկան աղջիկ։
Նահանգապետ Գլադկովը հայտնել է, որ հրետակոծության հետևանքով առանձնատունը, որտեղ աղջիկը բնակվում էր, հրդեհվել է։ Աղջկա հայրը ստացել է այրվածքներ և գլխի վնասվածք։
Գլադկվոկի փոխանցմամբ, վնասվել է 2 մասնավոր բնակելի տուն, կոտրվել են մի քանի բնակարանների ու բնակելի շենքերի ապակիներ, վնասվել է 8 ավտոմեքենա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի կողմից հրետակոծություններին անդրադարձել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինըմ նշելով, որ Կիևի գործողությունները միտված են խաթարել ՌԴ նախագահի ընտրությունների գործընթացը։
Կիևն իր հարձակումներով փորձում է խանգարել քվեարկության գործընթացը և ահաբեկել մարդկանց սահմանամերձ շրջաններում: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ։
«Կիևն այժմ հարձակվում է Ռուսաստանի սահմանի վրա՝ նախագահական ընտրություններում քվեարկությունը խանգարելու համար, բայց Մոսկվան դա անպատիժ չի թողնի։
Հակառակորդի հրթիռների և արկերի մոտ 95%-ը ոչնչացվում է մեր ՀՕՊ համակարգերի կողմից»,-ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը նաև հավելել է, որ այդ գործողություններն անպատիժ չեմ մնալու։
Հետևեք մեզ նաև Telegram-ում