Ozon-ը բացատրել է Հայաստան ապրանքների առաքման ուշացման պատճառները
Նմանատիպ
Ռուսական «Ozon» մարկետփլեյսն ավիաառաքում է գործարկել Հայաստանի ուղղությամբ, որպեսզի բացառի մաքսային կետերում ուշացումների ռիսկերը։ Այս մասին Սպուտնիկ Արմենիայինհայտնել են Ozon-ից։
Փետրվարի վերջին Հայաստանի ուղղությամբ ապրանքների մատակարարումների հետ կապված խնդիրներ էին առաջացել։ Եղել էր դեպք, երբ «Ozon»–ով պատվիրված ապրանքը չեղարկվել էր, բայց դրա դիմաց գումար էր դուրս գրվել։
«Մենք մաքսային խնդիրներ էինք բախվել ցամաքային տրանսպորտով որոշ ապրանքներ տեղափոխելիս։ Ստիպված էինք չեղարկել պատվերների մի մասը, ինչի մասին անմիջապես զգուշացրեցինք գնորդներին և վերադարձրինք նրանց գումարը։ Չեղարկված պատվերների գումարները կվերադարձվեն 10 օրվա ընթացքում։ Ճշգրիտ ժամկետները կախված են բանկից և վճարային համակարգից»,– պարզաբանել են «Ozon»–ից։
Մարկետփլեյսից նաև հայտնել են, որ Հայաստանի բնակիչների համար գործարկած անվճար ավիաառաքումը թույլ կտա բացառել մաքսային ուշացումների ռիսկերը և էապես կարագացնի պատվերների առաքումը։ Առաջին խմբաքանակը հաճախորդներին կառաքվի հաջորդ շաբաթ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում