Կասեցվել է ՌԴ տարածք դիվերսիոն ներթափանցման փորձ
Նմանատիպ
Այսօր՝ մարտի 17-ին ուկրաինական դիվերսիոն-հետախուզական խմբերը փորձել են ներթափանցել Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի շրջանի Կոզինկա բնակավայր, ինչը կասեցվել է ՌԴ զինված ուժերի կողմից։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ին
Բացի այդ, ըստ ՌԴ պաշտպանության գերատեսչության, կասեցվել են նաև Բելգորոդի ուղղությամբ կրակային հարվածներն ու գրոհները։
«Օդուժի, անօդաչուների և հրետանային կրակի հարվածների արդյունքում ոչնչացվել է շուրջ 65 ուկրաինացի զինյալ, չեխական արտադրության «Vampire» MLRS մարտական մեքենա և D-20 տեսակի հրետանի»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ երկու օր շարունակ Բելգորոդի շրջանն Ուկրաինայի զինված ուժերի կողմից ենթարկվում է ինտենսիվ հրետակոծության, ինչի արդյունքում կան մեծ թվով զոհեր և վիրավորներ։
Ուկրաինայի կողմից հրետակոծություններին անդրադարձել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշելով, որ Կիևի գործողությունները միտված են խաթարել ՌԴ նախագահի ընտրությունների գործընթացը։
Կիևն իր հարձակումներով փորձում է խանգարել քվեարկության գործընթացը և ահաբեկել մարդկանց սահմանամերձ շրջաններում: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ։
«Կիևն այժմ հարձակվում է Ռուսաստանի սահմանի վրա՝ նախագահական ընտրություններում քվեարկությունը խանգարելու համար, բայց Մոսկվան դա անպատիժ չի թողնի։
Հակառակորդի հրթիռների և արկերի մոտ 95%-ը ոչնչացվում է մեր ՀՕՊ համակարգերի կողմից»,-ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը նաև հավելել է, որ այդ գործողություններն անպատիժ չեմ մնալու։