Ես համաձայն էի Ալեքսեյ Նավալնիի փոխանակմանը․ Պուտին

Ես համաձայն էի Ալեքսեյ Նավալնիի փոխանակմանը․ Պուտին

Ալեքսեյ Նավալնիի մահից մի քանի օր առաջ քննարկվել է նրա հնարավոր փոխանակումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողների հետ զրույցի ժամանակ, որը տեղի է ունեցել իր նախընտրական շտաբում։

Պուտինի փոխանցմամբ՝ ցանկություն կար Նավալնիին փոխանակելու արևմտյան երկրներում գտնվողներից մեկի հետ։

«Ես համաձայնեցի, ուզում էինք փոխանակել, բայց պայմանով, որպեսզի նա այլևս չվերադառնա։ Դուք կարող եք ինձ հավատալ, կամ չհավատալ, բայց ինձ հետ խոսողը դեռ չէր ավարտել նախադասությունը, երբ ես ասացի, որ համաձայն եմ», – ասել է ՌԴ նախագահը:

«Այո, Նավալնին մահացավ, ինչը շատ տխուր իրադարձություն է։ Բայց մենք ունեցել ենք նաև այլ դեպքեր, երբ ազատազրկման վայրերում մարդիկ մահացել են։ Նման բան չի՞ եղել ԱՄՆ-ում կամ այլ երկրներում։ Մահվան դեպքեր գրանցվել են մեկից ավելի անգամ և տարբեր երկրներում»,-հավելել է նա։

Հիշեցնենք, որ 47-ամյա ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին մահացավ 2024 թվականի փետրվարի 16-ին, Յամալո-Նենեց ինքնավար օկրուգի թիվ 3 ուղղիչ գաղութում։ Նրա մոտ արձանագրվել էր սրտի կանգ։

Մոսկվայի արտագնա դատարանը ռուսաստանցի ընդդիմադիր գործչին 19 տարվա ազատազրկման էր դատապարտել 2023 թվականի օգոստոսին։ Նիստը տեղի էր ունեցել Վլադիմիրի խիստ ռեժիմի գաղութում, որտեղ տևական ժամանակ պահվում էր Նավալնին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում